Բաժիններ՝

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը hուսով է՝ ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմը հնարավորինս արագ կսահմանվի

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն տարեվերջյան մամուլի ասուլիսում հույս է հայտնել, որ ԵՄ-ի երկրների հետ վիզային ռեժիմի ազատականացման տեխնիկական պրոցեդուրաները մոտ ժամանակներս կավարտվեն, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։

«Հուսով եմ՝ մոտ ժամանակներս բոլոր արարողակարգային հարցերը կավարտվեն ու Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի այցելել ԵՄ երկրներ»,- ասել է Ջանելիձեն։

Նրա խոսքով՝  1 տարում Վրաստանի համար առանց վիզային ռեժիմ սահմանելու հարցը քննարկվել է բոլոր միջազգային հարթակներում։

«Բոլորը ակնհայտ խոստովանում էին, որ Վրաստանը կստանա առանց վիզային ռեժիմ ԵՄ երկրների հետ»,- հավելել է Ջանելիձեն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031