Բաժիններ՝

Ռուս սենատորն ուղիղ եթերում «Տու-154»-ի զոհերի հիշատակը չհարգելու համար ստուդիայից վռնդել է ուկրաինացի քաղաքագետին

Ռուս սենատոր Ֆրանց Կլինցևիչը ռուսական «Առաջին ալիքի» «Время покажет» ծրագրի ուղիղ եթերի ժամանակ ստուդիայից դուրս է հանել ուկրաինացի քաղաքագետ Վադիմ Տրյուխանին, քանի որ վերջինս հրաժարվել է հարգել ռուսական «Տու-154» ինքնաթիռի զոհերի հիշատակը, հայտնում է Lenta-ն։

Վադիմ Տրյուխանը հրաժարվել է ոտքի կանգնել՝ հարգելու զոհերի հիշատակը։
Խոսքը դեկտեմբերի 27-ի հաղորդման թողարկման մասին է։

Լռության 1 րոպեն հայտարարել  էր «Антивойна» հասարակական շարժման ղեկավար Վիկտորիա Շիլովան:

Ստուդիայում ներկա բոլոր մարդիկ, բացի ուկրաինացուց, ոտքի են կանգնել։ Երբ նրան է մոտեցել վրդովված Կլինցևիչը, քաղաքագետն ասել է, թե ինքը չի լսել Շիլովային և «չգիտի, թե ինչի մասին է նա խոսում»։ Արդյունքում՝ ռուս սենատորը նրան դուրս է հանել, ապա վերադարձել ստուդիա։

Տեսանյութը՝ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս