ԱՄՆ-ը ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կսահմանի կիբերհարձակումների պատճառով. ԶԼՄ-ներ
ԱՄՆ-ը կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար, հայտնում է The Washington Post-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մոտ է նրան, որ մի շարք միջոցառումներ հայտարարի 2016թ. ընտրություններին միջամտելու պատճառով Ռուսաստանին պատժելու համար։
Միջոցառումները կարող են ներառել տնտեսական պատժամիջոցներ և հանդիմանություն դիվանագիտական գծով։
Պաշտոնական անձինք հայտնում են, որ Օբամայի վարչակազմն ավարտում է այդ միջոցառումների դետալների մշակումը, որոնք ներառելու են գաղտնի օպերացիաներ և, հավանաբար, գործողություններ կիբերտիրույթում։
Ընդունված միջոցառումների հրապարակային հայտարարումը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ, ասվում է հոդվածում։