![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է մոտ 30 չվերթ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/inqnatir-1.jpg)
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 29 ավիաչվերթ, ևս մի քանիսը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է Gazeta-ն։
«Դոմոդեդովո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 7 չվերթ, ևս 7-ը հետաձգվել է։
«Շերեմետևոյում» չեղարկվել է 22 չվերթ, 6-ը հետաձգվել է։
«Վնուկովո» օդանավակայանի չվացուցակում փոփոխություններ չեն գրանցվել։
Պատճառը Մոսկվայում սպասվելիք ձյունն ու մառախլապատ եղանակն է։