
Փրկարարները «Տու-154»-ի աղետի վայրում 15 մարմին են հայտնաբերել

Ռուս փրկարարները 15 զոհի աճյուն են հայտնաբերել Սև ծովում՝ «Տու-154»-ի աղետի վայրում, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ուժային կառույցներում աղբյուրին։
«Որոնողական աշխատանքների անցկացման շրջանում հայտնաբերվել է ևս 3 զոհի մարմին։ Հայտնաբերված մարմինների ընդհանուր թիվը հասել է 15-ի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել են մարմնի 223 մասեր։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ աճյունների գենետիկական փորձաքննությունը կանցկացվի Մոսկվայում։
Որոնողական աշխատանքներում ներգրավված է 45 նավ, 15 խորջրյա սարքեր, 192 ջրասուզակ, 15 ինքնաթիռ և 5 ուղղաթիռ։