Տարոն Մարգարյանն ուզում է ՀՀԿ ցուցակ մտցնել իր հավատարիմ կանանց. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Կարկառուն ՀՀԿ-ականները փորձում են 2017 թ. ԱԺ ընտրություններում ՀՀԿ համամասնական ցուցակում իրենց մարդկանց ներդնել: Հիշեցնենք, որ հաջորդ ԱԺ-ում կանանց քանակը պետք է կտրուկ ավելանա, և ցուցակների յուրաքանչյուր 4-րդը պետք է կին լինի:
Եվ ՀՀԿ-ական պաշտոնյաները, հատկապես ԳՄ անդամներն աշխատում են իրենց աշխատակցուհիներին կամ իրենց հավատարիմ համարվող կանանց ներմուծել այդ ցուցակ: ՀՀԿ-ականները վստահեցնում են, որ, օրինակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցանկանում է համամասնական ցուցակ մտցնել իր օգնական Մարիա Բաղրամյանին, որը նախկինում քաղաքապետարանի տուրիզմի վարչության աշխատակից էր: Համամասնական ցուցակով պատգամավոր է ցանկանում դառնալ նաև Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ ՀԷԿ-երի Նառան, որը ՀՀԿ կանանց խորհրդի անդամ է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։