Վարդան Այվազյանի եղբոր ապօրինի գազալցակայանը նորից գործում է. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. ««Իրավունքն» ամիսներ առաջ գրել էր, որ Չարենցավանում վարդան Այվազյանի եղբոր՝ Գագիկ Այվազյանի գազալցակայանը փակվել էր՝ հայտնաբերված խախտումների պատճառով: Թեև Արտակարգ իրավիճակների նախարարության ուշադրության կենտրոնում են գազա և բենզալցակայանները, սակայն Այվազյանի գազալցակայանը գործում է:

Մեզ հասած տեղեկություններով՝ գազալցակայանն անգամ գործելու թույլտվություն չունի, չի համապատասխանում չափորոշիչներին (գազալցակայանը շենք-շինությունից պետք է 50 մ հեռու լինի, մինչդեռ այս գազալցակայանի դեպքում՝ չափորոշիչը պահպանված չէ):

Թե ինչո՞ւ են պատկան կառույցները աչք փակում այս ամենի վրա, պարզ չէ, չնայած որ գործադիր մարմնի կողմից մի քանի անգամ խնդրի մասին խոսվել է: Կարելի է միայն ենթադրել, որ չփակելու պատճառը գուցե նախընտրական իրավիճակը լինի: Գուցե Այվազյանին չե՞ն ուզում նեղացնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031