Բաժիններ՝

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնն այս մրցաշրջանում բազմիցս այցելել է «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներին». Մոուրինիո

Պորտուգալացին հարգում է ավանդույթները:

«Ես ուզում էի, որ բոլոր ֆուտբոլիստները տեսնեին այդպիսի լեգենդար մարդու: Մենք շփվեցինք և միասին ընթրեցինք: Մենք հաճույք էինք ստանում դրանից: Ես հարգում եմ անցյալը և գիտեմ, որ Ֆերգյուսոնը շատ է սիրում ակումբը: Մենք Սըր Ալեքսի հետ լավ հարաբերություններ ունենք, նա յուրաքանչյուր պահի կարող է մտնել իր սեփական տուն:
Ֆերգյուսոնի համար դռները միշտ բաց են. նա կընդունվի ջերմությամբ և ուրախությամբ: Սըր Ալեքսն այս մրցաշրջանում արդեն շատ անգամ է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներին»,- Ժոզե Մոուրինիոյին է մեջբերում BBC-ն:

Ֆերգյուսոնը հեռացել է «Մանչեսթեր Յունայթեդից» 2012-13թթ. մրցաշրջանից հետո:
Շոտլանդացու օրոք ակումբը 13 անգամ հաղթել է ԱՊԼ-ն և 2 անգամ՝ Չեմպիոնների լիգան:
Սըր Ալեքսը թիմի հետ անցկացրել է 1500 խաղ, որոնցից 895-ում հաղթել է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս