«Ջոշուայի հետ մենամարտից առաջ չեն լինի «Ես կուտեմ քո երեխաներին» ոճի արտահայտություններ». Վլադիմիր Կլիչկո
Գերծանր քաշային Վլադիմիր Կլիչկոն կիսվել է IBF չեմպիոն Էնթոնի Ջոշուայի դեմ կայանալիք մարտի սպասումներով:
«Դա ամենամեծ, ամենալավ նվերն է: Խոսքը գնում է 3 չեմպիոնական գոտիների մասին և այնպիսի լեգենդար վայրում, ինչպիսին «Ուեմբլին» է: Ես մոտիվացված եմ մինչև մատներիս ծայրը:
Ես Ջոշուայի մեծ երկրպագուն եմ այն պահից, երբ առաջին անգամ տեսա նրա մարտը: Բաց երբ մենք հանդիպենք ռինգում, ընկերություն չի լինի: Ռինգից դուրս մենք ընկերներ ենք:
Նա հիանալի բռնցքամարտիկ է, հարցեր չկան: Բայց ավելի կարևոր է, որ նա մեր մարզաձևի ականավոր դեսպանն է: Մենք իրար հարգանքով կհանդիպենք:
Չեն լինի «Ես կուտեմ քո երեխաներին» ոճի արտահայտություններ: Մենք չենք շպրտի սեղաններ և աթոռներ: Մարզաձևում, որտեղ նպատակը հակառակորդին դաժանաբար հարվածելն է, շատ քչերը կարող են իրենց մարդկային և հարգանքով պահել»,- ասել է Կլիչկոն:
Հիշեցնենք, որ Կլիչկո-Ջոշուա մենամարտում կխաղարկվեն WBA և IBF գոտիները: Մենամարտը տեղի կունենա ապրիլի 29-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը