Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանի շքեղ գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթական խաղում

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ» հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով՝ հօգուտ մանկունյանցիների:

Հանդիպման հաշիվը Իբրահիմովիչի փոխանցումից հետո առաջին խաղակեսի 39-րդ րոպեին բացեց «Կարմիր սատանաների» պաշտպան Դեյլի Բլինդը:

Երկորդ խաղակեսի 82-րդ րոպեին հաշվի առավելությունը կրկնապատկեց «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: Հանդիպման 2-րդ խաղակեսի 60-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Հենրիխ Մխիթարյանը 86-րդ րոպեին Իբրահիմովիչի փոխանցումից հետո կրունկի հարվածով գնդակը ուղարկեց «Սանդերլենդի» դարպասների մեջ՝ դառնալով ֆանտաստիկ գոլի հեղինակ:

90-րդ րոպեին «Սանդերլենդի» ֆուտբոլիստ Բորինին կրճատեց հաշվի տարբերությունը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Սանդերլենդ» 3:1

Գոլեր. Բլինդ, 39, Իբրահիմովիչ, 82, Մխիթարյան, 86 – Բորինի, 90

https://twitter.com/SuperBettingBro/status/813428353344634881

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս