
«Ֆրանսիացիները պետք է ուրախանան Իբրահիմովիչի գնալու համար. նրանց մոտ առաջնություն է առաջացել». Ժոզե Մոուրինիո

Դժվար թե դա հանգստացնի ՊՍԺ-ի երկրպագուներին:
«Ինձ թվում է, ֆրանսիացիները պետք է ուրախանան, որ Իբրահիմովիչը գնացել է: Հիմա նրանք առաջնություն ունեք:
Քանի դեռ Իբրան այնտեղ էր, ոչ մի առաջնություն չկար: Կար ՊՍԺ-ն, ՊՍԺ-ն, ՊՍԺ-ն, Լիգան, գավաթը, Լիգայի գավաթը, Սուպերգավաթը: Իսկ հիմա Դուք առաջնություն ունեք: Առաջնություն, որե ես հետաքրքրությամբ եմ նայում:
«Նիս», Բալոտելի, «Մոնակո», իմ ընկեր Լիոնարդու Ժարդիմ և ՊՍԺ. այս Լիգա 1-ը ես նայում եմ, դրա համար դուք պետք է շնորհակալություն հայտնեք Իբրային, որ նա գնաց»,- SFR Sport-ին տված հարցազրույցում ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն:
ՊՍԺ-ն Իբրահիմովիչի հետ 4 անգամ անընդմեջ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը