Բաժիններ՝

«Մոուրինիոյին կամ Կլոպին դժվար կլիներ աշխատել «Մանչեսթեր Յունայթեդում» Ֆերգյուսոնի հեռանալուց հետո». Դևիդ Մոյես

«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը ԱՊԼ-ի 18-րդ տուրում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի նախօրեին հիշել է իր աշխատանքը «Կարմիր սատանաների» ակումբում: Շոտլանդացի մասնագետը գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդը» 2013թ. ամռանը, լեգենդար Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո, բայց հեռացվեց թիմից արդեն հաջորդ տարվա գարնանը:

««Մանչեսթեր Յունայթեդից» հեռացվելուց հետո իմ միակ ափսոսանքը ժամանակն է, որն ինձ չտվեցին: Յուրաքանչյուր մասնագետի համար այդպիսի թիմում աշխատանքը Ֆերգյուսոնի գնալուց հետո հեշտ զբոսանք չէր կարող լինել: Կարծում եմ, որ և Մոուրինիոյին, և Կլոպին, և Գվարդիոլային, և Անչելոտիին դժվար կլիներ այն իրավիճակում, որում հայտնվել էի ես»,- Մոյեսին է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս