Բաժիններ՝

Earlyone-ը, Terreva-ն և Certifire-ը կմասնակցեն «Eurasia Mobile Challenge»-ի տարածաշրջանային եզրափակչին

Հայտնի են դարձել Հայաստանում անցկացված «Eurasia Mobile Challenge» մրցույթի հաղթողները:

«ՎիմպելԿոմի» «Make your Mark» գլոբալ ռազմավարության շրջանակում իրականացվող նախագծին մասնակցում էր 58 թիմ, որոնցից հաղթող են ճանաչվել երեքը՝ Earlyone-ը, Terreva-ն և Certifire-ը:

Հաղթող ստարտափներից Earlyone-ն օգնում է բանկային և ֆինանսական, առողջապահական և բժշկական, հեռահաղորդակցության և հանրային ծառայություններ մատուցող ընկերություններին՝ կրճատել հաճախորդներին սպասելու ժամանակը՝ այդ միջոցով խնայելով մեծ գումարներ: Իսկ օրինակ՝ Terreva հավելվածի միջոցով հնարավոր է տեղեկություններ ստանալ անծանոթ բույսերի մասին:

Մրցույթի կազմակերպիչ Beeline-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Անդրեյ Պյատախինի խոսքով՝ հաղթող նախագծերն այլընտրանքային մտածելակերպի ոգևորիչ օրինակներ են և կարող են բեկումնային լինել: Անդրեյ Պյատախինը հույս հայտնեց, որ հաղթող նախագծերը կկարողանան մասնակցել Բարսելոնում անցկացվելիք Global Mobile Challenge-ին:

Հաղթող թիմերը կմասնակցեն հունվարի 24-25-ին Հայաստանում անցկացվելիք տարածաշրջանային եզրափակչին:

«Eurasia Mobile Challenge»-ն ունեցել է բավականին լայն աշխարհագրություն. մրցույթին մասնակցել են թիմեր Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից և Ուզբեկստանից։

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս