Բաժիններ՝

Կրասարում հողին են հանձնել Սպիտակում տանը մահացած հայտնաբերված մորն ու աղջիկներին. news.am

Սպիտակում նախնական տվյալներով դեկտեմբերի 19-ին երեխաներին խեղդամահ անելուց հետո ինքնասպան եղած կնոջն ու երեխաներին այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հուղարկավորել են Շիրակի մարզի Կրասար գյուղում: NEWS.am-ին Կրասարի բնակիչներից մեկը պատմեց, որ 45-ամյա Մարինե Հովհաննիսյանին ու նրա երկու անչափահաս աղջիկներին հհողին են հանձնել գյուղի գերեզմանատանը.

«Երեքին էլ միասին են թաղել: Հուղարկավորությանը ներկա էին Մարինե երկու եղբայրները, քույրն ու հայրը, իսկ ամուսնու կողմից միայն՝ տալերը»:

Համագյուղացու խոսքով՝ Մարինե Հովհաննիսյանը 8 տարի առաջ էր ամուսնացել Լոռու մարզի Հարթագյուղում եւ տեղափոխվել այնտեղ ապրելու, սակայն, մի քանի տարի անց ամուսնալուծվել է. «Շատ լավ, լուրջ կրթությամբ խելացի աղջիկ էր՝ լավ վարքագծով: Մինչեւ ամուսնանալը գյուղի քիմիայի մասնագետն էր: Ասում են՝ հոգեկան խնդիրներ է ունեցել, բայց եթե ունենար, ո՞վ թույլ կտար, որ նա դպրոց մտնի եւ երեխանրին դաս տա….»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս