Բաժիններ՝

«Ղարաբաղ Տելեկոմը» փետրվարի 1-ից կնվազեցնի սակագները. հայտն արդեն հաստատվել է

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի հերթական նիստը, որտեղ քննարկվել և ընդունվել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության սակագների նվազեցման մասին հայտի վերաբերյալ որոշումը:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներկայացրած հայտի համաձայն՝ Հանձնաժողովին առաջարկվել է վերանայել և նվազեցնել էլեկտրոնային հաղորդակցության բնագավառի թվային ֆիքսված, թվային անլար և շարժական կապի մի շարք սակագներ:

Մասնավորապես, շարժական կապի նոր սակագների նախագծերը վերաբերում են հետվճարային կապի բաժանորդավճարներին, բջջային կապի կանխավճարային և հետվճարային հեռախոսակապով ԼՂՀ տարածքում իրականացվող ներցանցային զանգերի րոպեավճարներին, ինչպես նաև դեպի ՀՀ ֆիքսված և բջջային ցանցեր իրականացվող զանգերի րոպեավճարներին:

Այսպիսով՝ դեպի Ղարաբաղ Տելեկոմի բջջային ցանց զանգերը կլինեն 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ՝ գործող 39,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 34 դրամ՝ գործող 38-ի փոխարեն: Նվազել է նաև հետվճարային քարտերի համար բաժանորդավճարը՝ գործող 1200 դրամի փոխարեն դառնալով 1000 դրամ:

Փոփոխվել են կանխավճարային քարտերով սակագները: Մասնավորապես, դեպի ՂՏ բջջային ցանց րոպեավճարը կկազմի 31.5 դրամ՝ գործող 34,99 դրամի փոխարեն, դեպի ՂՏ անշարժ ցանց՝ 31.5 դրամ՝ գործող 34,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 45 դրամ՝ 49,99 դրամի փոխարեն: ԼՂՀ բջջային կանխավճարային համարներից դեպի ՀՀ անշարժ ցանց կատարված զանգի գինը կլինի 40 դրամ՝ գործող 44,99 դրամի փոխարեն:

Անշարժ հեռախոսակապը՝ 1001 րոպեից մինչև 1500 րոպե կլինի 5 դրամ՝ գործող 7 դրամի փոխարեն, 1501 րոպեից ավելը՝ 5 դրամ՝ գործող 9 դրամի փոխարեն:

Անշարժ ցանցից դեպի բջջային ցանց կատարած զանգերը դեպի ԼՂՀ բջջային ցանց կլինի 26 դրամ՝ գործող 28,99 դրամի փոխարեն, դեպի Հայաստանի Հանրապետության բջջային ցանց՝ 36 դրամ՝ գործող 39,99 դրամի փոխարեն: Անշարժ ցանցից դեպի ԼՂՀ անշարժ ցանց (միջշրջանային) կլինի 18 դրամ՝ գործող 19,99 դրամի փոխարեն, դեպի ՀՀ անշարժ ցանց՝ 22 դրամ գործող՝ 24,99 դրամի փոխարեն:

Զանգեր շրջանների, այդ թվում Ստեփանակերտի միջև (անլար ֆիքսված միջերես համակարգով հեռախոսակապ) սահմանված 250 րոպեն անցնելուց հետո կլինի 18 դրամ՝ գործող 20 դրամի փոխարեն, դեպի ՂՏ բջջային ցանց՝ 26 դրամ՝ 29 դրամի փոխարեն, դեպի ՀՀ բջջային ցանց՝ 36 դրամ՝ 40 դրամի փոխարեն և դեպի ՀՀ ֆիքսված ցանց՝ 22 դրամ՝ գործող 25 դրամի փոխարեն:

Ընդհանուր առմամբ, «Ղարաբաղ Տելեկոմ»-ի ներկայացրած հայտի համաձայն, ընկերության կողմից սահմնաված սակագները միջին հաշվարկով նվազելու են 13,5 տոկոսով:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Կարեկին Օդաբաշյանը, անդրադառնալով սակագների սպասվող նվազեցմանը, նշել է, որ ընկերությունը փորձում է այնպես անել, որ ծառայությունները հասանելի լինեն բոլորին: Նրա խոսքով, 2017 թվականին սպասվում են նոր փաթեթենր, որոնք ավելի մատչելի կդարձնեն ընկերության ծառայությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս