![](/banners/BeFunky-design.jpg)
Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի կայարանում պայթյուն է որոտացել, կան վիրավորներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/1484285808.jpg)
Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Մոսկվայի «Կոլոմենսկայա» մետրոյի կայարանի սպասասրահում, ինչի հետևանքով տուժել է 4 մարդ, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ոստիկանության աշխատակցի հաղորդած տեղեկությունները։
«Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել գազային բալոնի հետ անզգույշ աշխատանքներ կատարելիս՝ զոդման աշխատանքների իրականացման ժամանակ»,- հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը։
Պայթյունից հետո մոտ 5 քմ տարածքում հրդեհ է ծագել, սակայն ԱԻՆ-ի աշխատակիցներն արագ հանգցրել են կրակը։
Դեպքի վայր են մեկնել ոստիկանության, շտապօգնության, հրշեջ մեքենաներ։
Գնացքների երթևեկությունը սովորականի պես շարունակվում է։
Դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով ժ. 09.20-ին։