Բաժիններ՝

Իրանի նախագահը մեկնել է Ղազախստան

khabar.kz կայքի հաղորդմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Աստանայի օդանավակայանում։

Հասան Ռոհանին Ղազախստան է մեկնել պաշտոնական այցով։
Աստանայի միջազգային օդանավակայանում Իրանի նախագահին դիմավորել են Ղազախստանի ներդրումների և զարգացման նախարար Ժենիս Քասըմբեկն ու փոխարտգործնախարար Աքըլբեկ Կամալդինովը:

Սպասվում է, որ այցի շրջանակում Հասան Ռոհանին բանակցություններ կվարի Ղազախստանի նախագահի հետ, ինչպես նաև տեղի կունենա երկու երկրների պատվիրակությունների համատեղ նիստ, կստորագրվեն համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031