Միլիարդատեր Կառլ Այկանը կդառնա Թրամփի խորհրդականը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը միլիարդատեր Կառլ Այկանին առաջադրել է ԱՄՆ նախագահի հատուկ խորհրդականի պաշտոնում հարցերով, որը վերաբերում է կարգավորման բարեփոխումներին, հայտնել են հանրապետականների անցումային շտաբից։
Տվյալ պաշտոնը չի ենթադրում ֆորմալ մասնակցություն կառավարությանը, այդ իսկ պատճառով Այկանը կարող է պահպանել իր բիզնեսները։
Նշվում է, որ Այկանը համաձայնել է ընդունել Թրամփի առաջարկը։
«Ես հպարտ եմ ծառայել նորընտիր նախագահ Թրամփին որպես կարգավորման համակարգի բարեփոխման հարցերով խորհրդական»,- հայտարարել է Այկանը։
Այկանը ոչ պաշտոնապես խորհուրդներ էր տալիս Թրամփին հանրապետականների նախորդ ամիսների աշխատանքի ժամանակ։
Ներկայումս 80-ամյա միլիարդատերը արդեն համագործակցում է Թրամփի շտաբի հետ։
Այկանը Icahn Enterprises հոլդինգի հիմնադիրն է և առանցքային բաժնետերերից մեկը, ունի հսկիչ փաթեթներ բազմաթիվ ամերիկյան ընկերություններում։
Նրա կարողությունը գնահատվում է 15.5 մլրդ դոլար։