Բաժիններ՝

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը շարունակվում է». Պետդեպ

ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը չի հրաժարվում Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունից, չնայած կողմերի միջև մի շարք հարցերում առկա տարաձայնություններին։

Այսպես են Պետդեպում արձագանքել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակի մասին հայտարարությանը։

«Դժվար է հասկանալ, թե ինչ նկատի ունեն այդ մեկնաբանություններն անելով, սակայն Ռուսաստանի հետ դիվանագիտական փոխգործակցությունը խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ շարունակվում է»,- ասվում է հայտարարության մեջ։

«Այն փաստը, որ մենք Մոսկվայի հետ ունենք զգալի տարաձայնություններ որոշ հարցերի վերաբերյալ, բոլորին քաջ հայտնի է, սակայն երկխոսությունը չի դադարել»,- ընդգծել է Քիրբին։

Ավելի վաղ Պեսկովը հայտարարել էր լրագրողներին, թե Կրեմլը ափսոսում է այն անվստահության աստիճանի համար, որն առկա է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031