Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսում 10 թուրք զինծառայող է սպանվել

Սիրիայի հյուսիսային Էլ-Բաբ քաղաքի շրջանում 1 օրում 10 թուրք զինծառայող է սպանվել, ոչնչացվել է 138 ահաբեկիչ, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբին։

Համաձայն Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակել էին ակտիվ աջակցությունը Սիրիայի ազատ բանակին։
ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ներգրավվել է հրետանի, ավիացիա։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են ահաբեկիչների 67 օբյեկտ։
Վիրավորվել են մեծաթիվ ահաբեկիչներ։

Հաղորդվում է, որ թուրք զինծառայողները սպանվել են մահապարտ ահաբեկիչների գրոհի ժամանակ, որոնք եղել են ականապատված ավտոմեքենաներում։
Եվ 18 թուրք զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031