![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը Չինաստանի գլխավոր քննադատին կնշանակի առևտրային խորհրդի ղեկավար
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/tramp-4.jpg)
ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է տնտեսագետ Փիթեր Նավարրոյին, որը հայտնի էր Չինաստանի հասցեին իր քննադատությամբ, նշանակել նոր ազգային առևտրային խորհրդի ղեկավար։
Նավարրոն կգլխավորի Սպիտակ տանը կից ստեղծվելիք խորհուրդը, ինչպես նաև պատասխանատու կլինի առևտրային և արդյունաբերական քաղաքականության համար։
Գիտնականը Թրամփի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրա խորհրդականներից մեկն էր։ Նա քննադատում էր նաև առևտրային համաձայնագրերը Չինաստանի և Մեքսիկայի հետ։
Ավելի վաղ Թրամփը միլիարդատեր Կառլ Այկաի թեկնածությունն առաջադրել էր նախագահի խորհրդականի պաշտոնում։