
Թուրքական իշխանությունները կալանքից ազատել են Անդրեյ Կառլովի մարդասպանի ազգականներին. Reuters

Թուրքական իշխանությունները կալանքից ազատել են Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի մարդասպան Մերթ Ալթընթաշի ազգականներին, հայտնում է Reuters-ը։
Դեսպանը սպանվել էր դեպտեմբերի 19-ին Անկարայում «Ռուսաստանը Կալինինգրադից մինչև Կամչատկա ճանապարհորդի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի ժամանակ։
Անդրեյ Կառլովի սպանության գործի հետաքննության շրջանակում ձերբակալվել էր 13 մարդ, որոնց թվում 6-ը մարդասպանի ազգականներին էին՝ մայրը, հայրը, քույրը, մյուս ազգականները։
Եվս 6 կասկածյալ ձերբակալվել էր Իզմիրում։
Անկարայում ձերբակալվել է նաև փաստաբանը, որի բնակարանում կանգ էր առել մարդասպանը։