ՄԱԿ-ը շտաբ է ստեղծում Սիրիայում ռազմական հանցագործությունները հետաքննելու համար
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկել է հատուկ մարմնի ստեղծման օգտին, որը պետք է օգնի Սիրիայում միջազգային իրավունքի առավել լուրջ խախտումները վավերագրելու հարցում, ներառյալ՝ հնարավոր ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ հանցագործությունները, հայտնում է BBC-ն։
Բանաձևի օգտին քվեարկել է ասամբլեայի 105 անդամ-պետություն, 15 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Սիրիան, Իրանը, Չինաստանը, Կուբան ու Վենեսուելան, դեմ են քվեարկել բանաձևին։
52 երկրի ներկայացուցիչ ձեռնպահ է մնացել։
Շտաբը նպաստելու է 2011թ. ստեղծված անկախ միջազգային հանձնաժողովի աշխատանքներին, որը հետաքննում է սիրիական դեպքերը։ Այն հիմնվել էր 2011-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհրդի հովանու ներքո։
Բանաձևի հեղինակներ էին հանդես եկել Քաթարն ու Լիխտենշտեյնը։