Բաժիններ՝

«Ռուս դեսպանի սպանությունը թիկունքին հարված էր Թուրքիայի համար». Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը հարված էր՝ հասցված նաև Թուրքիային, հայտնում է RT-ն։

«Այն, ինչ տեղի ունեցավ, նաև ուղղված է թուրքական պետության դեմ, քանի որ մեր թուրք գործընկերները բոլորից ավելի քիչ կարող էին շահագրգռված լինել իրադարձությունների նման զարգացմամբ»,- ասել է Պեսկովը «Мир» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ներկայումս Թուրքիան և Ռուսաստանը իրականացնում են մի քանի խոշոր նախագիծ, որոնց թվում՝ նաև «Թուրքական հոսքը»։

«Այդ իսկ պատճառով դա նույնպես հարված է թուրքական պետության թիկունքին»,- հավելել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս