«Ցանկանում եմ խաղալ Դևիդ Բեքհեմի թիմում». Անտուան Գրիզման
«Ատլետիկոյի» հարձակվողը կողմնորոշվել է, թե ինչ է անելու կարիերայի ավարտից հետո:
«Ես կցանկանայի ավարտել կարիերաս ԱՄՆ-ում: Ես սիրում եմ այդ երկիրը: Ցանկանում եմ երեխաներիս հետ գնալ NBA-ի բոլոր խաղերին: Ես ինձ արդեն պատկերացնում եմ այնտեղ: Դեռ չգիտեմ՝ որ քաղաքում կապրեմ. գուցե Մայամիում: Հրաշալի կլիներ խաղալ Բեքհեմի ղեկավարությամբ»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում AS-ը:
Գրիզմանի պայմանագրի ժամկետը «Ատլետիկոյի» հետ լրանում է 2021 թվականին, երբ ֆրանսիացին կլինի 30 տարեկան: Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ 2014թ. Մայամիում MLS-ի ակումբ է ստեղծելու: Ակումբի դեբյուտային ելույթը պետք է տեղի ունենար 2017 թվականին, բայց այն անորոշ ժամանակով հետաձգվել է՝ մարզադաշտի շինարարության համար թույլտվություն ստանալու պատճառով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը