«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել 45 մլն եվրո շվեդի համար, ով նույնիսկ Զլատան Իբրահիմովիչը չէ
4 տարի առաջ լիսաբոնցիները Վիկտոր Լինդելյոֆի համար վճարել են 60 հազար եվրո:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Բենֆիկայի» պաշտպան Վիկտոր Լինդելյոֆի ծառայություններով, բայց կողմերը դեռ չեն ստուգել բանակցությունների առաջին փուլը: Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, «Կարմիր սատանաները» 22-ամյա շվեդի համար պատրաստ են վճարել 45 մլն եվրո: 2012 թվականին Վիկտորը 60 հազար եվրոյի դիմաց «Վեսլերոսից» տեղափոխվել է «Բենֆիկա»:
Transfermarkt-ը շվեդին գնահատում է 12 մլն եվրո: 2016-17թթ. մրցաշրջանում պաշտպանը «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում: Վիկտորի ակտիվում կա 11 խաղ Շվեդիայի հավաքականի կազմում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը