Բաժիններ՝

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են մեղմացվել. Bloomberg

Վերլուծաբանները ենթադրություն են հայտնել, էր ԱՄՆ-ը կարող է թուլացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները արդեն 2017թ.։ Այս մասին հայտնել է Bloomberg-ի կողմից հարցված փորձագետների 55%-ը։

Դրան կհաջորդի նաև ԵՄ-ի կողմից պատժամիջոցների մեղմացումը, գրում է պարբերականը։

Այս տարվա հոկտեմբերին պատժամիջոցների թուլացման օգտին էր քվեարկել փորձագետների 10%-ը։

Վերլուծաբանների տվյալներով՝ պատժամիջոցների չեղարկման դեպքում Ռուսաստանի ՀՆԱ-ն 2017թ. կավելանա 0.2 տոկոսային կետով և 0.5 տոկոսային կետով՝ 2018 թվականին։
Դեռ հայտնի չէ՝ կթուլացնե՞ն արդյոք ԱՄՆ-ն և ԵՄ-ն պատժամիջոցները, սակայն կա հրաման՝ մեղմացնել սահմանափակումները, կարծում է 4Cast-RGE ընկերության շուկաների զարգացման բաժնի ղեկավար Ռեյչել Զեմբան։

Bloomberg-ի կողմից հարցված տնտեսագետների 40%-ի կարծիքով՝ Եվրամիությունը կհետևի պատժամիջոցների մեղմացման օրինակին, եթե նման որոշում կայացնի Վաշինգտոնը։ Նրանք վստահ են նաև, որ դա տեղի կունենա արդեն 2017թ.։

«Եթե ԱՄՆ-ն թուլացնի պատժամիջոցները, անհնար կլինի կոնսենսուսի հասնել ԵՄ անդամների շրջանում՝ պահպանելու սահմանափակումները դրանց ներկայիս տեսքով»,- կարծում է IHS Markit-ի տնտեսագետ Չառլզ Մուվիտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս