Բաժիններ՝

Իրկուտսկում կեղծ ալկոհոլը խմելու հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի

Վերջին տվյալների համաձայն՝ Իրկուտսկում կեղծ ալկոհոլի թունավորման հետևանքով զոհերի թիվը հասել է 58-ի։

Լոգանքի համար նախատեսված և ալկոհոլ պարունակող Боярышник կոչվող խտանյութը խմել է մոտ 100 մարդ։ Քաղաքում նախօրեին սահմանված արտակարգ դրության ռեժիմը տարածվել է ողջ Իրկուտսկի մարզի վրա։

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ թունավորումը հարուցել է թունավոր մեթանոլը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Այս պահի դրությամբ թունավորվել է 97 մարդ, մահացել է 58-ը, որից 34-ը մահացել է հիվանդանոցում, 24-ը դիահերձարաններ է տարվել։

Ավելի վաղ մարզային առողջապահության նախարարությունը հաստատել էր 55 մարդու մահվան փաստը։ Իրկուտսկի հիվանդանոցներում դեռևս գտնվում է 40 մարդ՝ կեղծ ալկոհոլի օգտագործման ախտանիշներով։

Մեթանոլը, որը եղել է «Բոյարիշնիկ» լոգանքի խտանյութի կազմում, շատ թունավոր է անգամ քիչ քանակության պարագայում։

Իրկուտսկի բնակիչներին խորհուրդ է տրվել չգնել ու չօգտագործել Боярышник, ինչպես նաև հեղուկի վաճառքի փաստերի մասին հայտնել ոստիկանությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս