
Ավստրալուհին Ծննդյան տոների տոնածառի վրա խիստ թունավոր օձ է գտել

Մելբուռնի բնակչուհին իր տանը մոտավորապես մեկ մետր երկարությամբ օձ է հայտնաբերել Ծննդյան տոների տոնածառի ճյուղերի միջեւ: Ավելի ուշ պարզվել է, որ օձը դասվում է վագրակերպերի չափազանց թունավոր տեսակին։
Կինը խուճապի չի մատնվել, լուսանկարել է սողունին և կանչել օձերի պրոֆեսիոնալ ոչնչացնողի: Կանչով ժամանած փորձարար Բարրի Գոլդսմիթը կնոջը գտել է մյուս սենյակում հանգիստ թեյ խմելիս:
«Օձին հայտնաբերելուց հետո նա դուրս է եկել սենյակից, դռան տակի ճեղքը սրբիչ է խցկել և զանգահարել ինձ»,- ասել է Գոլդսմիթը BBC-ի հետ զրուցելիս: Նրա կարծիքով՝ օձը տուն է սողոսկել բաց դռնից: