
«Չելսին» պատրաստ է Խամես Ռոդրիգեսի համար վճարել 90 մլն եվրո

Դա արդեն ծիծաղելի չէ:
«Կապույտներն» առաջարկ կանեն «Ռեալին» հունվարին: Գործարքը հնարավոր կդառնա Օսկարին 74 մլն եվրոյով Չինաստանին վաճառելուց հետո: Ինպես հաղորդում է The Mirror-ը, այդպիսով «Չելսին» միայն 16 մլն սեփական գումար կվճարի:
Կիսապաշտպանի գնումով Կոնտեն ուզում է փակել Օսկարի դիրքը և ստանալ Ազարին փոխարինող: Մադրիդը կփորձի պահել Ռոդրիգեսին Բեյլի վնասվածքի պատճառով, ով կվերականգնվի միայն փետրվարին:
«Չելսին» կարող էր ստորագրել Խամեսին դեռ 2016թ. ամռանը:
Ռոդրիգեսը «Ռեալ» է տեղափոխվել «Մոնակոյից» 2014թ., 80 մլն եվրոյով:
Ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի կազմում անցկացրել է 94 խաղ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը