Բաժիններ՝

Հալեպն ահաբեկիչներից կմաքրվի այս գիշեր

Հալեպը պետք է ահաբեկիչներից մաքրվի այս գիշեր: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին:

«Ես ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ հենց հիմա Արևելյան Հալեպի որոշ շրջաններից տարհանվում են վերջին ահաբեկիչները: Հալեպն այսօր գիշերը կմաքրվի»,- ըստ «Ռիա-նովոստիի», ասել է Ջաֆարին:

Երեկ սիրիական պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ մնացած գրոհայինների դուրս գալու պայմանը պետք է դառնա 1,2 հազար բնակիչների տարհանումն Իդլիբի նահանգի Ֆուա և Կեֆրայա բնակավայրերից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031