
Շավարշ Քոչարյանը՝ ԼՂ խնդրի փուլային կարգավորման տարբերակի հնարավորության մասին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին.
– Պարոն Քոչարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի կրկնվող փորձերն առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման փուլային տարբերակը:
– Ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ սույն թվականի ապրիլի սկզբին ագրեսիա կրկնելու Ադրբեջանի փորձից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ եթե Ադրբեջանը հրաժարվում է փաթեթային կարգավորումից, ապա գոյություն ունի է փուլային կարգավորման միայն մեկ տարբերակ: Այն է՝ Ադրբեջանը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, վերադարձնում դեռևս իր օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները և դիմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև միջպետական սահմանի սահմանազատման շու րջ բանակցություններ սկսելու նախաձեռնությամբ: