Բաժիններ՝

«Շատ լավ կլիներ, որ կարողանայինք աշխարհը շուռ տալ». Տրանսպորտի նախարար

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Վահան Մարտիրոսյանն ասաց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում օրենսդրական փոփոխություններ են նախատեսվում: «Քննարկումներ են անցկացվում մասնավոր հատվածի հետ, թե ինչ առաջարկություններ նրանք ունեն: Որպես նախարարություն՝ մենք պետք է պայմաններ ստեղծենք, որ մասնավոր հատվածը զարգանա, նախատեսվում է հարկային բարեփոխումների ծրագիր, որը պետք է ներկայացնենք կառավարությանը»,- նշեց նախարարը:

Լրագրողներից մեկի հարցին՝ արդյոք միայն հարկային արտոնություններով  կարո՞ղ եք այդ ոլորտում «աշխարհ շուռ տալ», ինչպես վարչապետն էր ասում՝ նախարարն այսպես պատասխանեց. «Իհարկե, շատ լավ կլիներ, որ կարողանայինք աշխարհը շուռ տալ, ներկայումս նախարարությունը հանդիպումներ է անցկացնում ՏՏ ոլորտի մասնավոր ընկերությունների հետ,  և՛ ես եմ հանդիպում, և՛ փոխնախարարը, և՛ վարչապետի հետ ենք հանդիպում։ Պետությունը կարող է միայն գործիքներ ստեղծել, որ այդ ընկերությունները զարգանան»: Վ. Մարտիրոսյանը նշեց, որ իրենք հանդիպել են տաքսիստների, այդ ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ, լսել են նրանց դիրքորոշումները. «Ինչ վերաբերում է լիցենզիաներին, դա մեր նախարարության դիրքորոշումն է, որ, եթե կատարվում է ուղևորափոխադրում, դա պետք է լիցենզիայով լինի»։ Նախարարը նաև նշեց, որ լիցենզավորման կարգի փոփոխությունը դեռ քննարկման փուլում է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս