Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ
Ստամբուլում և Անկարայում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց կազմակերպված բողոքի ցույցերի առնչությամբ պաշտոնական Թեհրանը Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինին կանչել է արտաքին գործերի նախարարություն: Ինչպես հաղորդում է թուրքական «Դողան» գործակալությունը, այս մասին լրագրողների հետ հանդիպման ն ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բեհրամ Քասըմին:
Խոսնակն ընդգծել է, որ Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց իրականացված բողոքի ակցիաներն «անընդունելի վերաբերմունք են»: «Ոստիկանությունը պարտավոր է նման դեպքերից առաջ նախ և առաջ նախազգուշացնել դիվանագիտական ներկայացուցչությանը, սակայն դա չի արվել: Խնդրի առնչությամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչել է ԱԳՆ, որտեղ նրան է ներկայացվել Իրանի մտահոգությունն այս թեմայով»,- ասել է նա:
Քասըմին ընդգծել է, որ Թուրքիայում որոշ մարդիկ ցանկանում են հակաիրանական տրամադրություններ ստեղծել: «Շատ լավ գիտենք, թե ովքեր են այդ դեպքերին աջակցում և ուղղորդում»,- նշել է խոսնակը: