
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է արևելյան Հալեպից 12 հազար խաղաղ բնակչի տարհանման մասին

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում, որ Սիրիայի Հալեպ քաղաքից տարհանումն սկսվելուց ի վեր դուրս է բերվել մոտ 12 հազար խաղաղ բնակիչ։
«Անցած գիշերվանից սկսած՝ մինչև հիմա քաղաքից տարհանվել է մոտ 4.5 հազար քաղաքացիական անձ։ Ընդհանուր՝ Հալեպից տարհանվել է մոտ 12 հազար խաղաղ բնակիչ։ Նրանք տեղակայվել են սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող շրջաններում»,- բացատրել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ դեկտեմբերի 19-ին արևելյան Հալեպը լքել է 382 զինյալներից բաղկացած խումբ և նրանց ընտանիքի անդամները։ Նրանք շարժվել են նահանգի հարավարևմտյան կողմը։