Բաժիններ՝

Նազարբաևը Պուտինի ու Էրդողանի հետ քննարկել է Սիրիայի հարցով Աստանայում հնարավոր հանդիպման հարցը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ Սիրիայի հարցով Աստանայում հնարավոր հանդիպում կազմակերպելու վերաբերյալ, հայտնում է Ղազախստանի ղեկավարի կայքը։

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ պայմանավորվել է Էրդողանի հետ՝ Աստանայում Սիրիայի հակամարտող կողմերի խաղաղ բանակցությունների գործընթացի կազմակերպման շուրջ։ Նրա խոսքով՝ նոր հարթակը կարող է շարունակություն հանդիսանալ ժնևյան բանակցություններին։

«Ռուս և թուրք ղեկավարները հետաքրքրություն են ցուցաբերել Աստանայում անցկացնել Սիրիայում հակամարտող կողմերի խաղաղ բանակցությունների գործընթաց։ Նուրսուլթան Նազարբաևն աջակցել է տվյալ նախաձեռնությանը և հայտարարել հարթակ տրամադրելու մասին նման բանակցությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Պուտինն ու Նազարբաևը քննարկել են նաև ՀԱՊԿ գագաթաժողովի և Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կազմակեպման հարցեր, հայտնում է RIA Novosti-ն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031