
«Մանչեսթեր Սիթին» Կլաուդիո Բրավոյի հեռանալու դեպքում կստորագրի Կասպեր Շմեյխելին

Չիլիացին կվերադառնա «Բարսելոնա»: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, Կլաուդիո Բրավոն երազում է վերադառնալ «Բարսելոնա»՝ նույնիսկ որպես Տեր Շտեգենի փոխարինող: Դարպասապահը չկարողացավ հարմարվել Մանչեսթերում, սովորել անգլերեն և լիարժեք փոխարինել Ջո Հարթին:
Նրա տեղում «Սիթիում» դիտարկում են Կասպեր Շմեյխելին: Տղան ավարտել է քաղաքաբնակների ակադեմիան և 7 տարի անցկացրել է ակումբում: Նրա շաբաթական 120 հազար եվրո աշխատավարձը չի կարող դառնալ պրոբլեմ «Մանչեսթեր Սիթիի» համար: Կլաուդիո Բրավոն «Սիթի» է տեղափոխվել 2016թ. ամռանը, 20 մլն եվրոյով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը