
«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին BBC-ի վարկածով ճանաչվեց տարվա լավագույն մարզիչ

Բիրմինգհեմում անցկացվեց BBC հեռուստաալիքի Sports Personality of the Year հանձնման արարողությունը: «Տարվա մարզիչ» անվանակարգում մրցանակը ստացավ «Լեսթերի» իտալացի մարզիչ Կլաուդիո Ռանիերին: 2015-16թթ. մրցաշրջանում Ռանիերին «Լեսթերի» հետ դարձավ Անգլիայի չեմպիոն և «աղվեսներին» դուրս բերեց Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:
«Ես չէի սպասում, ազնվորեն»,- բացականչեց Ռանիերին մրցանակը ստանալուց հետո:
«Ուղղակի հրաշք է ստանալ այս մրցանակն Անգլիայում: Ես միայն կարող եմ շնորհակալություն հայտնել իմ ֆուտբոլիստներին, ակումբի նախագահին և ամբողջ մարզչական շտաբին: Իհարկե, անհնարին կլիներ նվաճել տիտղոսն առանց մեր երկրպագուների: Շնորհակալություն բոլորին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը