Բաժիններ՝

Հայաստանում ավարտվել է ռուսական ռազմակայանի զինծառայողների ռոտացիան

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում ավարտվել է այն զինվորականների ռոտացիան, որոնք ծառայում են զորակոչով: Գյումրիի եւ Երեւանի կայազորների զորամասերի անձնակազմերի փոխարինման միջոցառումներն իրականացվում էին երկուսուկես ամսվա ընթացքում:

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, զինվորներն ու սերժանտները քաղաքացիական ավիացիայի հարյուրից ավելի ավիաչվերթերով Հայաստան էին տեղափոխվել Լենինգրադի, Մոսկվայի, Ռոստովի, Սամարայի, Օրենբուրգի, Չիտայի, Սարատովի, Վոլգոգրադի մարզերի, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի երկրամասերի ուսումնական կենտրոններից, զորամասերից ու զորամիավորումներից:

Զորամիավորման անձնակազմի հետ աշխատանքի գծով բաժնի սպաներն ու հոգեբանները համալիր աշխատանքներ են կատարում նորակոչիկների բուժզննման եւ նրանց արագ ադապտացման ուղղությամբ:

Գյումրիի եւ Երեւանի կայազորների զորամասերում առավելագույն նպաստավոր պայմաններ են ստեղծված նորակոչիկների շուտափույթ ադապտացման համար: Նոր ժամանած զինծառայողները տեղավորվել են նոր, հիմնանորոգված զորանոցներում, որոնք ունեն մարտական պատրաստության դասարաններ, մարզասրահներ, խոհանոցներ եւ լոգարաններ:

Ինչպես նշվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, անձնակազմի պլանային փոխարինման ընթացքում ռազմակայանի զինծառայողների թվաքանակը չի փոխվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս