Բաժիններ՝

Սիրիայի հյուսիսում յոթ թուրք զինվոր է վիրավորվել

Սիրիայի հյուսիսում հարձակում է իրականացվել «Եփրատի վահան» գործողությունն իրականացնող Թուրքիայի զինված ուժերի վրա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Հարձակման հետևանքով վիրավորվել է յոթ թուրք զինվոր: Թուրքական լրատվամիջոցները չեն հստակեցնում, թե ով է եղել հարձակման հեղինակը:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031