
Հռոմի պապը ցանկանում է Դոնբաս այցելել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ցանկանում է այցելել Դոնբաս, որպեսզի հանդիպի հավատացյալների հետ: Այս մասին հայտնել է Ուկրաինայում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտին, որն այցելել էր Լուգանսկ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Երբ արդեն հանգստություն կտիրի, եղբայրության ժամանակ կլինի, ապա Պապը պարտադիր հնարավորություն կգտնի, որպեսզի գա այստեղ և հանդիպի մարդկանց հետ, սակայն դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի հրավերը»,- հայտարարել է Գուջերոտտին:
Նա բացատրել է, որ ներկայումս Հռոմի պապը չի կարող այցելել Դոնբաս, սակայն «կցանկանար միշտ ներկա գտնվել այնտեղ, որտեղ կան դժվարություններ ու համբերություն»:
Ըստ արքեպիսկոպոսի՝ Հռոմի պապի ցանկությունն ու նպատակը մարդկանց օգնելն է գտնել ընդհանուր լեզու ու միավորել անհաշտներին: