
Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի միջև Սիրիայի վերաբերյալ հանդիպումը կարող է կայանալ դեկտեմբերի 20-ին. ԶԼՄ-ներ

Իրանի, ՌԴ-ի ու Թուրքիայի մասնակցությամբ հանդիպումը, որը նվիրված է լինելու Սիրիայի իրավիճակին, ենթադրաբար, տեղի կունենա ոչ թե դեկտեմբերի 27-ին, այլ դեկտեմբերի 20-ին, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ին:
Նախօրեին իրանական ԶԼՄ-ները, վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Բահրամ Քասեմիին, հայտնել էին, որ եռակողմ հանդիպումը պետք է կայանա Մոսկվայում դեկտեմբերի 27-ին: