
ՄԱԿ-ի ԱԽ-ն այսօր կքննարկի Հալեպից տարհանման մասին ֆրանսիական բանաձևը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կիրակի քվեարկության կդնի բանաձևը, որը ենթադրում է Հալեպի արևելյան հատվածից մարդկանց տարհանումը դյուրացնելը և կպահանջի ՄԱԿ-ի և նրա գործընկեր կազմակերպությունների մատչումը Հալեպ քաղաք: Այդ մասին, ինչպես հայտնում է Interfax-ը, տեղեկացրել է ՄԱԿ-ում Նոր Զելանդիայի մշտական ներկայացուցչությունը:
«Կիրակի առավոտյան ժամը 10-ին (Երևանի ժամանակով՝ ժ. 19.00) ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքվեարկի բանաձևի վերաբերյալ, որը կհեշտացնի Հալեպից տարհանումը և կպահանջի ՄԱԿ-ի և նրա գործընկերների մատչումը»,- երեկ տեղեկացրել է Նոր Զելանդիայի դիվանագիտական առաքելությունը Twitter-ի միկրոբլոգի իր էջում:
Բանաձևի նախաձեռնողը Ֆրանսիան է: Առաջարկված նախագծում առաջարկվում է իրականացնել խաղաղ բնակիչների և քաղաքում մնացած զինյալների տարհանում ՄԱԿ-ի և նրա գործընկերների վերահսկողությամբ: