Բաժիններ՝

ԵՄ-ն կշարունակի ահաբեկչության դեմ պայքարում համագործակցել Թուրքիայի հետ

Եվրամիությունը ցավակցում է Թուրքիային Կայսերի քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և մտադիր է շարունակել համագործացությունն այդ երկրի հետ ահաբեկչության դեմ պայքարում: Այս մասին ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուի հեռախոսազրույցի արդյունքներով ԵՄ արտաքին քաղաքական ծառայության տարածած հայտարարության մեջ:

«ԵՄ-ն վճռական կերպով դատապարտում է ահաբեկչության բոլոր ակտերը, ԵՄ-ն հաստատում է իր հանձնառությունը՝ աշխատել Թուրքիայի կառավարության հետ ահաբեկչության դեմ պայքարում: Շատ կարևոր է, որ բոլոր կառույցներն ու քաղաքական ուժերը լինեն միասնական, և որ օրենքի գերակայությունն ամբողջությամբ գործի»,- ասված է փաստաթղթում:

Հիշեցնենք, որ երեկ Կայսերի քաղաքում մահապարտ ահաբեկիչը ականապատ ավտոմեքենայով բախվել էր ավտոբուսին, որում գտնվել էին թուրք զինծառայողներ: Պայթյունի հետևանքով 13 զինվորական սպանվել էր, վիրավորվել 55 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս