
Սիրիական բանակը Պալմիրայի մերձակայքում հետ է մղել ԴԱԻՇ-ի հզոր գրոհը

Սիրիական բանակը և աշխարազորային ջոկատների զինյալները հետ են մղել ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հզոր հարձակումը Պալմիրայից 90 կմ հեռավորության վրա գտնվող Т-4 ավիաբազայի վրա: Այս մասին RIA Novosti-ին տեղեկացրել է սիրիացի աշխարհազորայինների աղբյուրը:
«Բանակն ու աշխարհազորայինները հետ են մղել ԴԱԻՇ-ի հզոր հարձակումը Т-4 ավիաբազայի վրա: Հարձակումը հետ է մղվել հարավ-արևմուտքից, թշնամին նահանջել է»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Աղբյուրի խոսքով՝ ավիաբազան ենթարկվել է ականանետային հարձակումների և հրթիռակոծության: Ահաբեկիչներին հաջողվել է մի քանի կիլոմետր հետ մղել մի քանի ուղղություններով, սակայն հարավարևմտյան կողմից ահաբեկիչները ավիաբազային մոտեցել են 3-4 կմ հեռավորության վրա, ինչն իրական վտանգ է ստեղծում ավիաբազայի համար:
Ավիաբազան գլխավոր հենակետն է և առաջին պաշտպանական գիծը Սիրիայի կառավարական զորքերի համար Հոմս քաղաք տանող ճանապարհին՝ Պալմիրայի կողմից: