
«ԱՊԼ-ի յուրաքանչյուր 25-ամյա հարձակվող կարող է միայն երազել այն մասին, ինչ անում է Զլատանը 35-ում». Ժոզե Մոուրինիո

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:0) նշել է դուբլի հեղինակ Զլատան Իբրահիմովիչին:
«Ես շատ ուրախ եմ Զլատանի համար: Նա այն ֆուտբոլիստն է, ում պետք չէ մեկին ոչինչ ապացուցել: Բայց երբ նա որոշեց կարիերան ավարտել Անգլիայում, աշխարհի ամենաբարդ առաջնությունում, կարծում եմ, դա ապացուցում է, որ բնավորությամբ նա գերմարդ է:
ԱՊԼ-ի յուրաքանչյուր 25-ամյա ֆուտբոլիստ կարող է միայն երազել այն մասին, ինչ անում է Զլատանը 35-ում: Նրան հանգիստ է պետք: Հիմա մենք առաջին անգամ շունչ քաշելու ժամանակ ունենք, ոչ միայն Իբրահիմովիչի համար, այլ ամբողջ թիմի»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը