Չինաստանը հնարավոր է համարել առևտրային պատերազմն ԱՄՆ-ի հետ
Չինաստանը հնարավոր է համարել առևտրային պատերազմն ԱՄՆ-ի հետ՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետ, սակայն հույս ունի դրանից խուսափել, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի ֆինանսների փոխնախագահ Չժու Գուանյոյին:
Նրա խոսքով՝ երկրների միջև հարաբերությունների սրացման դեպքում Պեկինը կարող է միջոցներ ձեռնարկել, որոնք աշխատատեղերի կրճատման կհանգեցնեն ԱՄՆ-ում:
«Առևտրային պատերազմների շարունակությունը դժվար թե գերազանցի 1 տարին: Առևտրային պատերազմների հարձակման դեպքում Չինաստանը կդիմի պատասխան միջոցառումների, որոնք ԱՄՆ-ում կհանգեցնեն աշխատատեղերի կրճատման: Սակայն մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա, քանի որ դա կվնասի երկու կողմերին»,- հայտարարել է պաշտոնյան:
Չինացի քաղաքական գործիչը նաև նշել է, որ Չինաստանը ազգային շահերի պաշտպանության համար կօգտագործի ինչպես երկկողմ կապերը, այնպես էլ ԱՀԿ-ի շրջանակներում գործող մեխանիզմները:
Երկու երկրների միջև հարաբերությունները սրվեցին Թրամփի նախագահ ընտրվելուց հետո: Ավելի վաղ նա կասկած էր հայտնել «միասնական Չինաստանի» քաղաքականությանը ԱՄՆ-ի հետևելու նկատմամբ: