Բաժիններ՝

Տոնական կերպարներ՝ Կենդանակերպի բոլոր նշանների համար. ինչ հագուստով դիմավորել 2017թ.

Աստղագուշակները խորհուրդ են տալիս Կենդանակերպի բոլոր նշաններին Հրեղեն Աքլորի տարին դիմավորել վառ հագուստներով, որոնք ասոցիացիա կառաջացնենք կրակի տարերքի հետ: Նախապատվությունը պետք է տալ այնպիսի գույների, ինչպիսին են կարմիրը, դեղինը, նարնջագույնը, ոսկեգույնը, մուգ կարմիրը:

Բացի վառ հրեղեն գույներից, Աքլորն կարելի է ուրախացնել նաև կանաչով, փիրուզագույնով կամ կապույտի երանգներով: Պետք է ընտրել միայն բնական կտրոներ, արժե ուշադրություն դարձնել թավիշի, ատլասի և մետաքսի վրա:

Որպեսզի կերպարն ամբողջական լինի, աստղագուշակները խորհուրդ են տալիս լրացնել այն աքսեսուարներով:

Նոր տարվա նորաձև հագուստները

1. Խոյ

Լավ կլինի, եթե Խոյերն ընտրեն տոնական հագուստի դեղին կամ սև տարբերակները: Այս նշանի կանայք պետք է հրաժարվեն խորը դեկոլտեից: 1_640x420

2. Ցուլ

Ամանորյա գիշերը Ցլերը չպետք է վախենան էքսպերիմենտներից: Ընտրեք Ձեր ճաշակով վառ հագուստ: Աստղագուշակները խորհուրդ են տալիս Ցլերին կրել խոշոր օղակ-ականջօղեր: 2_640x420

3. Երկվորյակներ

Արժե, որ այս նշանն ընտրի կանաչ կամ կապույտ գույնի հագուստ: Հաջողության համար արժե զարդարել մազրեը կարմիր գույնի ատլասե ժապավենով: 3_640x420

4. Խեցգետին

2017թ. Աքլորը Խեցգետնին լրիվ ազատություն է տալիս տոնական հագուստը ընտրելու գործում: Ընտրիր քո ճաշակով ինչ ուզում ես և մի մոռացիր լրացնել այն նրբագեղ աքսեսուարով: 4_640x420

5. Առյուծ

Առյուծներն այս տարի կարող են թուլանալ և ընտրել այն տոնական հագուստը, որը իրենց դուր է գալիս: Միակ պայմանը. քիչ աքսեսուարներ: 5_640x420

6. Կույս

Կույսերին արժե ընտրել վառ հագուստներ, բայց ունենալ նուրբ և հանգիստ դիմահարդարում: Ընտրիր լակոնիկ զարդարանքներ, որոնք կընդգծեն քո բնական գեղեցկությունը: 6_640x420

7. Կշեռք

Միշտ կասկածող Կշեռքներին աստղագուշակները խորհուրդ են տալիս Նոր Տարին դիմավորել մոնոքրոմատիկ հագուստներով: Ուշադրություն դարձրու երկնագույն, կանաչ կամ նարնջագույն հագուստներին: Լրացրու կերպարդ բնական քարերով զարդարանքներով: 7_640x420

8. Կարիճ

Կարիճներն այս տարի պետք է անպայման աչքի ընկնեն: Ընտրիր վառ հագուստ, մի մոռացիր աքսեսուարների մասին: Ոչ մի դեպքում մի ամաչիր: Փայլիր Ամանորյա գիշերը: 8_640x420

9. Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ է տրվում տոնել Նոր տարին շատ անկաշկանդ պայմաններում: Դրա համար կանայք կարող են կրել կարճ շրջազգեստներ և ցուցադրել հիասքանչ դեկոլտեն: 9_640x420

10. Այծեղջյուր

Աստղագուշակները Այծեղջյուրին խորհուրդ են տալիս ընտրել դեղին կամ ոսկեգույն հագուստներ: Կարելի է ակցենտը կատարել գեղեցիկ մատնահարդարման վրա: Ավելի լավ է ընտրել զուսպ աքսեսուարներ, որոնք դուր կգան Աքլորին: 10_640x420

11. Ջրհոս

Ջրհոսները կարող են փորձել տաբատով կոստյումներ կամ խորը դեկոլտեով զգեստներ: Եթե ընտրել եք համեստ հագուստ, ապա լրացրեք այն վառ աքսեսուարներով: 11_640x420

12. Ձկներ

Այս նշանին հարմար կլինի յուրաքանչյուր հագուստ, սակայն այն պետք է անպայման նոր լինի: Ուշադրություն դարձրեք կապույտ, մանուշակագույն կամ կարմիր հագուստներին: 12_640x420

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս