Բաժիններ՝

Թուրքիայում նոր ահաբեկչության գործով յոթ մարդ է ձերբակալվել

Թուրքիայի Կայսերի քաղաքում դեկտեմբերի 17-ի առավոտյան իրականացված ահաբեկչական հարձակման գործով ձերբակալվել է 7 մարդ: Եվս հինգը հետախուզման մեջ են: Ինչպես հաղորդում է  թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Նա տեղեկացրել է, որ ահաբեկչությունն իրականացրած անձի ինքնությունն արդեն պարզվել է: Նախարարը հայտնել է նաև, որ վիրավորների թիվն ավելացել է մեկով` հասնելով 56-ի: Նրանցից չորսի վիճակը ծանր է:

Թուրքիայի Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի մասնաշենքի դիմաց դեկտեմբերի 17-ի առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Զինվորականներին տեղափոխող ավտոբուսի կողքը պայթեցվել է ավտոմեքենա: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 13 զինվոր, 56-ը վիրավորվել են: Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատու են ճանաչել Քրդական բանվորական կուսակցությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս