![](/banners/BeFunky-design.jpg)
Եգիպտոսի իշխանություններն արգելել են Ուսամա բեն Լադենի որդու մուտքը երկիր
![](https://168.am/wp-content/uploads/2016/12/egiptos.jpg)
Եգիպտոսի սահմանապահ ծառայությունները թույլ չեն տվել երկիր մուտք գործել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման նախկին առաջնորդ Ուսամա բեն Լադենի որդիներից մեկին: Այս մասին տեղեկացնում է « ԻԱ Նովոստի»-ն:
Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` Օմար բեն Լադենը Կահիրե է ժամանել Կատարից: Անձնագրային անցակետում նրան տեղեկացրել են, որ իր անունը ներառված է այն անձանց ցուցակում, ում մուտքը Եգիպտոս արգելված է: Մի քանի ժամ անց Օմար բեն Լադենը մեկնել է Թուրքիա: